«Ոչ ոք չգիտի, թե ինչ նկատի ուներ Թրամփը «միջուկային փորձարկումների» մասին խոսելիս (հավանաբար, նա ինքն էլ չգիտի)։ Բայց նա ԱՄՆ-ի նախագահն է, և նման խոսքերի հետևանքներն անխուսափելի են: Ռուսաստանը ստիպված կլինի ինքնուրույն գնահատել լիարժեք միջուկային փորձարկումներ անցկացնելու նպատակահարմարությունը»,- հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը X սոցիալական ցանցի իր անգլալեզու օգտահաշվում:               
 

Ադրբեջանական զորամիավորումները կուտակվում են Ջերմուկի սարերում. զորամաս են կառուցելու. «Փաստինֆո»

Ադրբեջանական զորամիավորումները կուտակվում են Ջերմուկի սարերում. զորամաս են կառուցելու. «Փաստինֆո»
13.12.2020 | 21:35

«Փաստինֆո»-ի տրամադրության տակ է հայտնվել տեսանյութ, որտեղ երևում է՝ ինչպես են ադրբեջանական մեծաթիվ զորքերը կուտակվում դեռևս չհստակեցված հայ-ադրբեջանական սահմանին՝ ըստ տեղեկությունների՝ Քելբաջարում` Ջերմուկի մոտ գտնվող սարերում, զորամաս կառուցելու նպատակով։

Տեսանյութում երևում է, թե ինչպես են տասնյակ Կամազ մակնիշի բեռնատարները շարվել, իսկ մի քանի կմ հեռավորության վրա հայկական կողմը հետևում է ադրբեջանական ԶՈՒ-ի բոլոր գործողություններին։ Ջերմուկցիներն ահազանգում են, որ նոր զորամասը կառուցվելու է Ջերմուկի մի քանի կմ հեռավորության վրա, ասել է թե` Ջերմուկը դարձել է սահմանամերձ բնակավայր և սկսել են անհանգստանալ իրենց անվտանգության համար։

ՀՀ ՊՆ ներկայացուցիչը «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան նորմալ որակեց, որ ադրբեջանական կողմը իր տարածքում զորամասեր է կառուցում, որովհետև նույնը անում է նաև ՀՀ ԶՈՒ-ն՝ կառուցում է նոր զորամասեր, փորում խրամատներ։

«Նույն անվտանգության տեսանկյունից, եթե լինի փորձ դա դառնում է ՀՀ ԶՈՒ խնդիրը և ցանկացած փորձ արժանանալու է կոշտ պատասխանի»,- ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչը։

Դիտվել է՝ 3602

Մեկնաբանություններ